Armenian text to speach

Գագիկ Հարությունյանը կախարդական փայտիկ չի ուզում փնտրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով նաև ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահն է, այսօր սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ նշեց, որ առաջին հերթին այս քննարկումները կարևորում են հենց իրենք՝ հանձնաժողովի անդամները:

Հարությունյանը շեշտեց, որ քննարկման առարկա է ոչ թե ավարտված փաստաթուղթը, այլ հայեցակարգի նախագիծը, որի քննարկման արդյունքով էլ հանձնաժողովի անդամները պետք է կարողանան կողմնորոշվել:

Հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ հանձնաժողովի սկզբուքններից մեկն այն էր, որ չփնտրեն կախարդական փայտիկ, քանի որ դա միայն հեքիաթներում է, այլ իրական լուծումներն ու վտանգները քննարկեն: Նա նաև հայտարարեց, թե Սահմանադրությունը պետք է զարգացնել ամեն օր:




Լրահոս