Յոթնյակը պահանջում է «անկախ հետաքննություն անցկացնել Ուկրաինայում լուրջ միջադեպերի հետ կապված, ներառյալ՝ Օդեսսայի ողբերգությունը: Այս մասին հայտարարել է ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյը Բրյուսելում մեծ յոթնյակի գագաթնաժողովի ավարտին նվիրված մամլո ասուլիսում:
Միաժամանակ, նա չի ընդունել Ուկրաինայի արևելքում ուժայինների կողմից անցկացվող պատժիչ օպերացիայի ժամանակ զենքի կիրառման հետ կապված խնդիրների առկայությունը:
«Մենք գտնում ենք, որ ուկրաինական իշխանություններն իրականացնում են երկրում կարգուկանոն հաստատելու իրենց սահմանադրական իրավունքը», – հայտարարել է Վան Ռոմպեյը:
Կիևում Մայդանի և այն ժամանակվա իշխանությունների հակամարտության ընթացքում ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ինչպես նաև՝ այդ կազմակերպությունների անդամ մի շարք երկրներ, բազմաթիվ հայտարարություններ են հրապարակել, որոնցում իշխանությունները մեղադրվում էին միլիցիայի կողմից զենքի ոչ համաչափ կիրառման մասին. նշում է ИТАР-ТАСС-ը: