ԵՄ ամենաբարձր շենքում` լոնդոնյան Shard երկնաքերում, հրդեհ է բռնկվել: Հրկիզման օջախը գտնվում է 306-րդ հարկում:
Ինչպես տեղեկացրել է Sky News հեռուստաալիքը, դեպքի վայր է ժամանել 7 հրշեջ մեքենա: Հրշեջների ընդանուր թիվը կազմել է 55 մարդ. նրանք խուզարկել են ողջ շինությունը, քանի որ բաց կրակ չի երևացել:
Շենքից շտապ էվակուացրել են մարդկանց: Ժամանել են նաև շտապ օգնության մեքենաներ:
«Մենք պնդում ենք շենքում գտնվող բոլոր մարդկանց տեղահանման անհրաժեշտությունը: Ընդանուր առմամբ՝ հեռացել է 900 մարդ:
Տարհանումը նախազգուշացնող բնույթի է», – ընդգծել են հրշեջները:
Թեմզայի հարավային ափին, որտեղ գտնվում է երկնաքերը, երթևեկը դադարեցված է, փակվել է նույնիսկ մետրոյի կանգառը: