Երեվան քաղաքի ոստիկանությունը բացահայտել է երիտասարդներից կազմված հանցագործների մի խումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 9-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել 4 անձի։Ինչպես armlur.am –ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են Երևան քաղաքի Ղարիբջանյան փողոցի բնակիչ 28-ամյա Ռուբեն Աբգարյանը, Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ 30-ամյա Արամ Մնացականյանը, Շիրակի մարզի Կառնուդ գյուղի բնակիչ 32-ամյա Աշոտ Վերմիշյանը և Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 25-ամյա Հրանտ Հովհաննիսյանը։Գ. Շամշյանը հայտնում է, որ այս անձիք 2011 թ. մայիսին զինված երկաթե լինգերով և դանակներով մուտք են գործել Խորենացի փողոցի 164 տան բնակիչ, 81-ամյա թոշակառու Հայրապետ Մուսլոյանի տուն, բռնություն կիրառել նրա նկատմամբ, կապել կպչուն ժապավենով և այնտեղից գողացել 350 հազար դրամ։ Գ. Շամշյանը հայտնում է, որ պարզվել է, որ այս անձիք բացի Երևանից, նաև հանրապետության մի քանի մարզերում կատարել են մի շարք բնակարանային գողություններ։Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։Քննիչի որոշմամբ բոլորը ձերբակալվել են, և քիչ առաջ նրանք տեղափոխվեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում։




Լրահոս