Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաշեմին Adidas-ը Ռուսաստանի հավաքականի համար հատուկ հանդերձանք է նախապատրաստել: Ռուս խաղացողները կստանան շոգ կլիմայում խաղալու համար հատուկ պատրաստված մարզաշապիկ և ձեռնոցներ:
Դրանք կպահվեն սառեցնող խցիկներում, որպեսզի ընդմիջումների և մարզումների ժամանակ ապահովեն զրոյին մոտ ջերմաստիճան:
Բրազիլիայի առաջնության ընթացքում նման հանդերձանք կկրի 9 ֆուտբոլային հավաքական, այդ թվում՝ Գերմանիան, Իսպանիան, Արգենտինան և Կոլումբիան. տեղեկացնում է INTERFAX-ը: