ՌԴ-ում արտադրվում են Ղրիմի բռնագրավմանը նվիրված կոնֆետներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում քննարկվում է Նովոսիբիրսկի հրուշակագործների կողմից արտադրվող նորույթը` «Ղրիմ, փորձի՛ր խլել» կոնֆետները:

Պարզվում է, որ «Շոկոլադային ավանդույթներ» ընկերությունը սկսել է արտադրել նոր կոնֆետները դեռևս 2 ամիս առաջ` Ղրիմի կարգավիճակին նվիրված հանրաքվեից հետո:

Կոնֆետի փաթեթավորման թղթի տակ, որի վրա պատկերված սուպերհերոսը ռուսական դրոշը կրծքին և թերակղզու ֆոնի վրա, թաքնված են շոկոլադե գլազուրով պատված կոնֆետներ:

Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, դրանք կարելի է գնել Նովոսիբիրսկի Կիրովսկի շրջանում գտնվող առևտրի երկու կետերում:

Արտադրողները պնդում են, որ կոնֆետները չեն պարունակում գենետիկորեն մոդիֆիկացված նյութեր:




Լրահոս