Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, թե աշխարհի առաջնությունից առաջ ստուգողական հանդիպման համար գիտակցաբար են ընտրել հենց Հայաստանի հավաքականին. փոխանցում է Goal.com-ը:
«Հայաստանի հավաքականի հակագրոհների ոճը հիշեցնում է Պորտուգալիայի հավաքականը: Այդ պատճառով ենք ընտրել Հայաստանին», – նշել է նա, հավելելով, որ այս խաղում դարպասը կպաշտպանի Ռոման Վայդենֆելերը:
«Սակայն Մանուել Նոյերը պատրաստ կլինի Պորտուգալիայի դեմ առաջին խաղին: Ֆիլիպ Լամն ու Բաստիան Շվայնշատյգերը մարզվել են անհատական ծրագրով և Հայաստանի դեմ նրանց կտրվի որոշակի խաղային ժամանակ»,- ասել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ Գերմանիա – Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին, իսկ Աշխարհի առաջնության խմբային փուլում Գերմանիայի մրցակիցներն են Պորտուգալիան, ԱՄՆ-ն և Գանան: