
Ավստրալիայի Տասմանիա կղզում տեղի ունեցած ավտոարշավի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել. 25-ամյա ավտոարշավորդ Ջորջ Միդեքը շեղվելով մրցուղուց հայտնվել է ծովում,- տեղեկացնում է Orange.co.uk -ը, բարեբախտաբար նա մարմնական վնասվածքներ չի ստացել: Միդեքի հայրը 1970թ. մասնակցելով այս մրցույթին, նույնպես վթարի էր ենթարկվել` վնասելով մեջքը: Դեպքը տեղի էր ունեցել մրցուղու նույն հատվածում: