
Փետրվարի 9-ին` ժամը 7-ին տեղեկատվություն է ստացվել, որ մարմնի վերջույթների 1-ին և 2-րդ կարգի այրվածքներով Գյումրի քաղաքի “Գյուլբեկյան” հիվանդանոց է տեղափոխվել Պողպատավան փողոցի 1-ին շարքի թիվ 17 տան բնակիչ,1965 թվականին ծնված Մ.Ղազարյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: Մարզային փրկարարական վարչությունում հրդեհի ահազանգ չի ստացվել: Դեպքի հանգամանքները պարզաբանվում են: