Սահմանին թշնամու կրակոցից զոհված զինծառայողը վաղը պետք է դիրքերից իջներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արարատի զորամասերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայողը 22-ամյա Բորիս Գասպարյանն էր:

Armlur.am-ի հետ զրույցում Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը հայտնեց, որ Բորիստը վաղը պետք է իջներ դիրքերից և տուն գնար, որտեղ նրան սպասում է վատառողջ մայրը:

«Մինուճար տղա էր, հայրը մահացել էր: Աշխատող, խելոք, համեստ, թասիբով լավ տղա էր: Ամուսնացած չէր: Ահագին շինարարական աշխատանքներ ուներ անելու իրենց բակում, շինանյութեր էր հավաքել, որպեսզի հենց դիրքերից իջներ, աշխատեր: Մայրն էլ դեռ չգիտի»,- ասաց գյուղապետը:

Հիշեցնենք, որ այսօր սահմանին հնչած կրակոցից զոհվել է նաև պայմանագրային զինծառայող 26-ամյա Արայիկ Եղոյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս