Մայիսի 26-ին մի խումբ երիտասարդներ մոտեցել են «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ կայանած Նանոր Սեֆիլյանի մեքենային և ստիպել պոկել «Ձեռքերդ դուրս մեր գրպանից» ակցիայի պիտակը, ապա լսելով նրա արևմտահայերեն խոսքը, ասել՝ «Թող գնա Հայաստանից, եթե ստե քեզ դուր չի գալիս»:
Ինչպես պարզել եմ հետագայում, Նանորին հետապնդած 100 ԱՄ 01 պետհամարանիշի սև մերսեդեսը պատկանում է ՀՀ ԱԱԾ 7-րդ վարչությանը: Նանոր Սեֆիլյանը Ժիրայր Սեֆիլյանի՝ իմ մարտական ընկերոջ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի, մարտական խաչի ասպետի կինն է, և ԱԱԾ կողմից նման վարքը Սեֆիլյանների ընտանիքի նկատմամբ սադրանք է՝ ուղղված մեր ազգային անվտանգությանը:
Խորը զայրույթով իմանալով ԱԱԾ այս վարքագծի մասին՝ կոչ եմ անում ծառայության ղեկավարությանն այս հաստատության ներուժն ուղղել ոչ թե համակարգի բարոյազրկմանը, այլև հայ ժողովրդին ծառայելուն:
Վահան Բադասյան
Ստեփանակերտ