
Երեկ՝ ժամը 23.30-ին, 20-25-ամյա մի կին իրեն պայթեցրել է Ստամբուլի Սանջաքթեփե թաղամասում: Պայթյունի հետեւանքով կնոջ մարմինը մասերի է բաժանվել: Դեռեւս հայտնի չեն նրա ինքնությունն ու այդ քայլին գնալու դրդապատճառները: Պայթյունից անմիջապես հետո դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Տարվում է հետաքննություն: