Քիչ առաջ Armlur.am-ին ահազանգեցին Սայաթ-Նովա 10 հասցեի բնակիչները և հայտնեցին, որ տարածքում կառուցվող շենքի շինարարության համար նախատեսված երկաթներն ուժեղ քամու պատճառով ցած են ընկնում` դրանով վտանգ ներկայացնելով անցուդարձ կատարող բնակիչների կյանքի համար:
Բնակիչները հայտնեցին, որ ահազանգել են ոստիկանություն, որտեղից նրանց պատասխանել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել և չեն միջամտի, քանի դեռ տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ վերոնշյալ բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը մեծ աղմուկ էր բարձրացրել, և բնակիչները դեմ էին դրա կառուցմանը: