Աշխարհի 10 ամենահարուստ մոդելները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Daily Mail-ը կազմել է աշխարհի ամենահարուստ մոդելների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է բրազիլուհի Ժիզել Բունդհենը: Մի շարք բիզնեսների շնորհիվ նա վաստակել է 96 մլն եվրո:Երկրորդ տեղում է ամերիկուհի Թայրա Բենքսը` 57 մլն եվրո կարողությամբ: Բացի մոդելային բիզնեսից, նա տնօրինում է նաեւ America’s Next Top Model հեռուստաշոուն:51 մլն եվրոյով երրորդ տեղում է Քրիստի Բրինքլին, ով զբաղվում է նաեւ անշարժ գույքի առուվաճառքով:Քեյթ Մոսը զբաղեցրել է վարկանիշային աղյուսակի չորրորդ տեղը: Նրա կարողությունը կազմում է 50 մլն եվրո:Հինգերորդ տեղում է գերմանացի մոդել Հայդի Կլումը: Կլումը նույնպես աշխատում է հեռուստաընկերությունում որպես պրոդյուսեր և հաղորդավար:Վարկանիշային աղյուսակում են հայտնվել նաեւ Էլ Մակֆերսոնը` 38 մլն եվրո կարողությամբ, Կլաուդիա Շիֆերը` 35 մլն եվրոյով, Նաոմի Քեմբելը` 31 մլն եվրոյով, Միլա Յովովիչը`23 մլն-ով և վերջապես տասնյակը եզրափակում է բրազիլուհի Ադրիանա Լիման` 8 մլն-ով: 




Լրահոս