Հունիսի 5-ին մահացու հրազենային վիրավորում ստացած Անդրանիկ Սամվելի Եղոյանի եւ Բորիս Բենիկի Գասպարյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 13 կետով` սպանություն ազգային, ռասայական, կամ կրոնական ատելության, կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:
Հիշեցնենք, որ Armlur.am-ը տեղեկացրել էր, որ Արարատի զորամասերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող 26-ամյա Անդրանիկ Եղոյանը և մեկ զինծառայող՝ 22-ամյա Բորիս Գասպարյանը: Իսկ մեկ զինծառայող էլ ծանր վնասվածքներ էր ստացել: