![](https://armlur.am/wp-content/uploads/2014/04/ԱԳՆ.jpg)
Հայաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է վերջին օրերին Հալեպ քաղաքի, հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Համոզված ենք, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առաջընթացի գլխավոր նախապայմանը բռնությունների անհապապաղ դադարեցումն է»,-ասել է նա: