Ամեն դեպքում նման լեքսիկոնով դժվար թե խոսեր առաջին նախագահը. ՀՀ վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի հավատում, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր «պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությունն  անվանել է իդիոտիզմ։

«Ամեն դեպքում նման լեքսիկոնով դժվար թե խոսեր առաջին նախագահը։ Առիթը չեմ տեսնում մեր մասին նման կոշտ բառապաշարով խոսելու։ Պատճառն էլ, անկեղծ ասած, չեմ հասկանում։ Երբ որ ծանոթանամ հոդվածին ու զգամ, որ անհրաժեշտ է արձագանքել, անպայման կարձագանքեմ, կիմանաք»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Վարչապետն անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանակն սահմանի վրա ստեղծվալ լարված իրավիճակին. «Տեղյակ եմ, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են լսվել: Իրավիճակը վերահսկվում է: Պաշտպանության նախարարի հետ խոսել եմ այդ մասին, նա ներկայացրել է իրավիճակ ը ու ասել, որ իսկապես լարվածություն կա»:

 




Լրահոս