![](https://armlur.am/wp-content/uploads/2012/02/10//17959.jpg)
Լեռնային Ղարաբաղի կառավարությունը 2012 թվականին միջոցներ կհատկացնի հանրապետությունում գիշատիչների գլխաքանակի կարգավորման համար:ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am .am-ին հայտնում են, որ նախատեսվում է ծախսել 18 մլն դրամ` նվազեցնելու գայլերի եւ շնագայլերի գլխաքանակը, որոնք սպառնում են բնակչությանը եւ գյուղատնտեսությանը:Փետրվարի 8-ին կայացած նիստում ուշադրություն է սեւեռվել, որ խնդիրն առկա է նաեւ Ստեփանակերտ քաղաքում, շնագայլերը ավելի ու ավելի հաճախ են թափանցում մայրաքաղաքի թաղամասերի խորքերը: Վարչապետ Արա Հարությունյանը բնապահպաններին հրահանգել է գիշատիչների դեմ պայքարի գոտի համարել նաեւ Ստեփանակերտը: