Էլէներգիայի 10 տոկոսով թանկացումը միայն սկիզբն է․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էլեկտրաէներգիայի մոտալուտ թանկացման մասին հայտարարությունը հանրության շրջանում նոր դժգոհության առիթ է  տվել, ինչը բնական է։ Էլէներգիան թանկանալու է մոտ 10 տոկոսով, ինչը ոչ մի դեպքում  հնարավոր չէ որակել որպես աննշան թանկացում։

Բայց ամբողջ  խնդիրն այն է, որ սակագնի բարձրացման շնորհիվ փորձ է արվելու փակել  նախկինում կուտակված պարտքերն ու էներգահամակարգում արդեն իսկ արձանագրված ֆինանսական ճեղքվածքը։

Ապագայում մեր էներգահամակարգը կուտակելու է նոր պարտքեր, ինչն ամենեւին դժվար չէ հաշվարկել։ Հավանաբար հաջորդ տարվանից ատոմակայանը կկանգնեցվի երկարաժամկետ նորոգման։ Եթե ատոմակայանի կանգնեցումից հետո սակագինը չբարձրանա, ապա դա նոր ֆինանսական ճեղքվածք է առաջացնելու։

Մի խոսքով, Էլէներգիայյի 10 տոկոսով թանկացման մասին նախօրեի հայտարարությունը միայն սկիզբն է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս