Այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով 2011 թվականի ընթացքում լրագրողական օպերատիվ և արդյունավետ գործունեություն ծավալելու համար ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարգևատրվել է “Համագործակցություն հանուն փրկության” մեդալով և 2011 թվականի ամենաօպերատիվ լրագրող մրցանակով:
























