
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը վստահ է, որ եթե նոր ատոմակայան չկառուցվի, Հայաստանը նորից կվերապրի 1990-ականների խավար տարիները:
«Մեր ատոմակայանի շահագործման ժամկետն ավարտվել է 2004-ին, բայց այս տարիների ընթացքում նոր ատոմակայան կառուցելու փոխարեն՝ առ այսօր մեր ատոմակայանն, այսպես ասած, կարկատում են, որն անթույլատրելի է»,- վստահեցնում է պրն. Պողոսյանը:
Բանախոսի խոսքով` նոր ատոմակայան կառուցելն անհրաժեշտ է ոչ միայն այն պատճառով, որ մեր ներկայիս ատոմակայանի շահագորժման ժամկետը լրացել է, այլև այն պատճառով, որ մենք ունենք էներգետիկ ավելցուկ:
«Էներգետիկ ավելցուկ ունենք, քանի որ ՀՀ-ում արդյունաբերությունը՝ որպես տնտեսության կարևոր ճյուղ, ուղղակի չի աշխատում»,- հակադարձեց ասուլիսի մյուս բանախոս, Հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար Վահան Համազասպյանը:
Վերջինս ևս կողմ է նոր ատոմակայանի կառուցմանը, բայց կարծում է, որ պետք է նաև մտածել այլտընտրանքային էներգիայի զարգացման, իսկ ավելի կոնկրետ` արևային էներգիայի զարգացման մասին: «Կարծում եմ` չօգտվել, արևի էներգիայից, ճիշտ չէ, առավելևս, որ այսօր գազն ու էլեկտրաէներգիան թանկացման միտումներ են դրսևորում»,- եզրափակեց պրն. Համազասպյանը: