«Մենք ունենք այս պահին այն իրավիճակը, որի մասին զգուշացնում էինք ձեզ»,-այսօր ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Դուք մեր ձայները չլսեցիք, գնացիք իշխանությունների հետ գործարքի, և ունեցանք կեղծված երկու համապետական ընտրություն և քաղաքապետի ընտրություն», – նշեց նա, հավելելով, որ տարբեր երկրներ տարբեր ձև են զարգացել և տարբեր առանձահատկություններ ունեն, սակայն ընդգծեց, որ կեղծված ընտրությունների ավելի մեծ պատմություն ունի հենց Հայաստանը:
«Հայաստանում հնարավոր է իրականացնել ընտրական նորմալ գործընթացներ, եթե լինեն դրանք վերահսկելու մեխանիզմներ: Մենք դա ձեզ զգուշացրեցինք, դուք չլսեցիք: Ինչքան մեծ լինի մեր երկրից արտագաղթը, այնքան շատ ձայներ կհասնեն իշխանությանը: Հենց դա է պատճառը, որ նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանը «հաղթեց» միայն հեռավոր գյուղի բնակիչների շնորհիվ, որտեղ նույնիսկ մարդիկ չկան», – հավելեց նա:
Նա նշեց, որ ընտրությունների նորմալ կազմակերպման համար շատ կարևոր է նաև կուսակցությունների ֆինանսավորումը, նշելով, որ ընտրություններին մասնակցելու համար կարելի է համագործակցել նաև բանկերի հետ: