
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` երեկ Հանրապետական կուսակցությանը Սերժ Սարգսյանի կողմից հրահանգ է իջեցվել, որպեսզի նրանք ԲՀԿ-ի «ընդդիմադիր խաղերին» բուռն չարձագանքեն եւ նեղացածի կեցվածք չընդունեն: Նրանց բացատրվել է, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան եկած պատվիրակությանը ճանապարհելուց հետո` շաբաթվա վերջին, կրկին կոալիցիոն նիստ է հրավիրվելու, եւ բոլոր հարցերը կպարզաբանվեն այնտեղ: ՀՀԿ-ական պատգամավորները երեկ միայն «պատերի տակ» էին հիշեցնում, որ ԲՀԿ-ն կոալիցիոն նախկին նիստի ժամանակ համաձայնել է առաջարկված բոլոր պայմաններին, եւ առնվազն տարօրինակ է, որ բոյկոտում է ԱԺ նիստերը: Այսպիսով` իշխող կոալիցիայի «հաջորդ դասին» կքննարկվի ԲՀԿ-ի այս «դասի» առայժմ անհասկանալի պահվածքը: