Ուրբաթ գիշեր Ուկրաինայի ուժայինները Լուգանսկի մարզում ոչնչացրել են անջատողականների 2 ռազմակայան. տեղեկացրել է INTERFAX-ը: Այս մասին սոցկայքերի միջոցով հայտնել է «Տեղեկատվական դիմադրություն» խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:
«Օդային հարվածների արդյունքում Լուգանսկի մարզում ոչնչացվել է գրոհայինների 2 կայան: Կասեցված է Ռուսաստանից Ուկրաինայի տարածք գրոհայիններով 3՝ բեռնատարի և 1՝ զրահամեքենայի մուտքը», – գրում է Տիմչուկը:
Նա պնդում է նաև, որ «ավիացիայի գործողությունների հետևանքով ոչնչացված է գրոհայինների 1 բեռնատար, որի վրա տեղադրված էր խոշոր տրամաչափի գնդացիր»: