Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը 2014 թվականի ապրիլի 25-ի թիվ 12-Ա որոշմամբ հարուցել էր վարույթ՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից պաշտոնավարման ընթացքում էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ հարցի քննարկման նպատակով:
Armlur.am-ը տեղեկացավ, որ հարուցված վարույթի արդյունքում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է նրա կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքը:
Նշված է, որ Արամ Հարությունյանն օրենքով սահմանված ժամկետներում Հանձնաժողովին առարկություններ և բացատրություններ չի ներկայացրել, ինչպես նաև չի վիճարկել դիմումատուի կողմից վկայակոչված փաստերը:
Էթիկայի կանոնների խախտման մասին եզրակացությունը համապատասխան կարգով ուղարկվելու է ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին:
Հիշեցնենք, որ կոնֆերանսի ընթացքում միջադեպ էր տեղի ունեցել Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի և բնապահպան-ակտիվիստի միջև, որի ընթացքում նախկին նախարարը սպառնացել էր. «Չափդ ճանաչի՛, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակո՛տ»: