Օրերս աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: «Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` այդ հանդիպումը տեւել է մոտ 30 րոպե, որի ընթացքում Նալբանդյանն ու Քլինթոնը մոտ 20 րոպե զրուցել են հարեւան երկիր Իրանի, նրա շուրջ ծավալվող իրադարձությունների մասին: Իսկ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկումն ընդամենը 10 րոպե է տեւել: Սակայն ՀՀ արտգործնախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասաց. «Դա անհիմն տեղեկություն է, հանդիպման արդյունքներով հրապարակվել է հաղորդագրություն, որտեղ ներկայացված է հանդիպման բովանդակությունը»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ