Կանադայում ձերբակալվել է 3 ոստիկանի սպանած անձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է երեք ոստիկանների սպանության մեջ. տեղեկացնում է The Globe and Mail-ը:

«Կամուֆլյաժով» և առնվազն երկու հրացանով զինված տղամարդը չորեքշաբթի՝ հունիսի 4-ի երեկոյան, Մոնկտոն քաղաքում գնդկահարել է երեք ոստիկանի և վիրավորել երկուսին:

Կրակոցները սկսվել են այն բանից հետո, երբ 911 ծառայությունում զանգ է ստացվել քաղաքում հայտնված զինված տղամարդու մասին:

Դեպքի վայր եկած ոստիկանների վրա կրակ էր բացվել, կրակողը փախել է դեպքի վայրից:

Վկաները հայտնել են, որ հանցագործի մոտ մի քանի տեսակի զենք է եղել:

Որոշ ժամանակ անց պարզվել է, որ ոստիկանների վրա կրակ բացողը 24-ամյա Ջասթին Բուրկն է եղել: Գրեթե երկու օր նրան են փնտրել հարյուրավոր ոստիկաններ: Օպերացիայում ներգրավված են եղել զրահամեքենաներ և ուղղաթիռներ: Ոստիկանությունը խնդրել է քաղաքի բնակիչներին դուրս չգալ տներից:

Հինգշաբթի Բուրկին երեք անգամ տեսել են քաղաքում, սակայն նրան ձերբակալել չի հաջողվել:




Լրահոս