Այսօր Հայ ազգային կոնգրեսը նիստ է հրավիրել, որտեղ օրակարգային հարցը վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությանը: Կոնգրեսը դարձյալ պետք է քննարկի համամասնական ընտրացուցակի հարցը, սակայն, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, այս անգամ եւս որեւէ որոշում չի կայացվելու, թե ով է ղեկավարելու ցուցակը, կամ ովքեր են ընդգրկվելու այնտեղ: ՀԱԿ-ում ընտրացուցակ կազմելը բավականին լուրջ խնդիր է դարձել: Հավակնորդները շատ են, տեղերը` սահմանափակ: Տեղեկացանք նաեւ, որ Կոնգրեսում ակտիվորեն քննարկվում է մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու հարցը: Թեեւ ընդդիմադիրներն ի սկզբանե գիտեն, որ պարտվելու են, բայց բավականին ընտրատարածքներում թեկնածուներ կունենան:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ