Վերին Լարսի ժամանակավոր ճանապարհն օրեր անց կգործարկվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ Վերին Լարսի անցակետի մաքրման աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են:

«Արդեն բաց է ժամանակավոր ճանապարհը, դրա կայունությունը ստուգվել է: Հունիսի 10-ին արդեն այն կգործարկվի: Թե՛ արտահանողները, թե՛ ներկրողները կկարողանան իրենց  բեռները տեղափոխել»,- մանրամասնեց Արսեն Ղազարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ից Վրաստանի տարածքում գրանցված փլուզման պատճառով Վերին Լարսի անցակետը  փակ է:




Լրահոս