5 ՃՏՊ` Երևանում և հանրապետության ճանապարհներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ին՝ ժամը 20.30-ին, Երևանի Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:

«Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երնջատափ-Հարթավան ճանապարհի 3-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հունիսի 5-ին, ժամը 11.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան մտել է կանաչապատ գոտի, բախվել քարին և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Հունիսի 5-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի և նրան տեղափոխել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:




Լրահոս