Խորհրդային բանկի ավանդները հետ ստանալու հույս չունեն. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդային խնայբանկում ներդրված ու փոշիացած ավանդների թեման հաճախ է տարբեր շահարկումների ենթարկվում, իսկ «Օրինաց երկիր» կուսակցությունն էլ ժամանակին խոստանում էր, թե ժողովրդի կորած գումարները վերադարձնելու են:

Armlur.am-ն այս անգամ որոշեց մեր հայրենակիցներից հետաքրքրվել, թե ինչ հույս ունեն իրենց ներդրումները ստանալու հարցում, և արդյոք սպասում են, թե ինչ-որ ժամանակ այդ գումարներն իրենց կվերադարձվեն:

Հետաքրքիր էր, որ չգտնվեց գոնե մեկ քաղաքացի, ով  փոքր-ինչ հույս ունենար, թե խնայբանկի ավանդները թեկուզ մասնակիորեն փոխհատուցվելու են: Այսքանից հետո մնում է արձանագրել, որ հետասյու որևէ մեկը չի հավատալու այն գործիչներին ու կուսակցություններին, որոնք ավանդների վերադարձի հույսեր են տալիս:




Լրահոս