Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում իրենց բանակցություններն ավարտել են ձեռքսեղմումով: Երկու երկրների ղեկավարները չեն արել որևէ համատեղ հայտարարություն, սակայն ջերմ հրաժեշտ են տվել իրար:
ՌԴ և Ֆրանսիայի առաջնորդները «մանրամասն անդրադարձել են Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման տարբեր տեսակետներին», – հայտարարել է ռուսաստանյան նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովը նշել է, որ նախագահները կառուցողական խոսակցություն են ունեցել և կարծիքներ փոխանակել երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակի և հեռանկարների վերաբերյալ:
Նախագահ Պուտինը Ֆրանսիայում է գտնվում նախագահ Օլանդի հրավերով: Այսօր՝ մայիսի 6-ին, երկու ղեկավարները ներկա կգտնվեն Նորմանդիայում գերմանա-ֆաշիստական օկուպացումից Ֆրանսիայի ազատագրման 70 տարելիցին նվիրված հանդիսություններին. տեղեկացնում է INTERFAX.RU-ն: