«Ժողովուրդ»-ի` ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանում բջջային կապի բոլոր երեք օպերատորների գրասենյակներից Հայաստանի բոլոր բաժանորդների բազային տվյալների դուրս բերման եւ վաճառքի փաստի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է Կոտայքի ոստիկանության բաժնում: Պարզվում է, որ «Բիլայն»-ի, «Վիվասել»-ի եւ «Օրանժ»-ի բազայում գտնվող բոլոր հեռախոսահամարները գողացել են ինչ-որ երիտասարդներ ու վաճառել: Ու քանի որ հայ հասարակության մեջ հետաքրքրասիրությունը բավականին մեծ է` տիրապետելու ուրիշի անձնական տվյալներին, ուստի բավականին հաջող բիզնես է ստացվել, եւ համարներն ակտիվորեն տարածվել են ողջ երկրում: Հիշեցնենք, որ այս գործը բացահայտել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՈՂԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ