Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` Երեւանի Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ տեղափոխված, մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին որոշել են տեղափոխել ԱՄՆ: Եւ դա է պատճառը, որ Տեր-Պողոսյանը շուրջ մեկ շաբաթ է` ինչ-որ պատճառաբանություններով հրաժարվում է վիրահատվել: Փորձեցինք բանտարկյալի կնոջից` Մադլեն Թաշճյանից, տեղեկանալ` արդյոք մտադիր են Սերոբին ԱՄՆ տեղափոխել: Վերջինս, ինչպես միշտ, ասաց, որ ինքը չի ցանկանում խոսել. «Ինձ հարցեր մի՛ տվեք, ես ոչ մի բան չեմ գիտեր, շատ կներեք, խնդրում եմ, ինձ մի՛ զանգահարեք, փաստաբանի՛ն հարցրեք» եւ անջատեց հեռախոսը: Իսկ հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեկ, ի վերջո, զրուցել է Տեր-Պողոսյանի հետ, որն ասել է, թե ինքը պետք է իր փաստաբանների հետ ճշտի դատի օրը, որից հետո նոր որոշի` վիրահատվում է, թե ոչ:
ՍԵՐՈԲԻՆ ԿՏԱՆԵ՞Ն ԱՄՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ