Ա. Միկոյանի հարազատներն արդեն չեն ցանկանում, որ արձանը տեղադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին որոշումը շարունակվում է բուռն քննարկվել հասարակության շրջանում: Հասարակության մի մասը չի ցանկանում ստալինյան ռեպրեսիաներին մասնակից անհատի արձանը տեսնել մայրաքաղաքում:

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանն այսօրվա մամլո ասուլիսում ասաց, ո այս մեծ աղմուկից հետո արդեն Անաստաս Միկոյանի հարազատները չեն ցանկանում, որ նրա արձանը տեղադրվի մայրաքաղաքում:

Քանդակագործը դեմ չէ, որ Միկոյանի արձանը տեղադրվի, քանի որ նրան հանճարեղ հայ է համարում: «Նրան մի՛ կապեք ռեպրեսիաների հետ, դա մեծ ֆոնն է, պետք է դիտարկել նրա  ընդհանուր գործունեությունը: Միկոյանը փրկել է Խաչատրյանին, Սարյանի կյանքը », – մանրամասնեց  Ֆերդինանտ Առաքելյանը:

Քանդակագործը կարծում է, որ  եթե մայրաքաղաքում անգամ Տիգրան Մեծի արձանը տեղադրվեր, դարձյալ մեր հասարակությունը կդժգոհեր:

«Դուք սխալվում եք»,- արձագանքեցին  լրագրողներն ու ասուլիսի մյուս բանախոսը՝ տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը կարծում է, որ եթե Միկոյանի արձանը տեղադրվի մայրաքաղաքում, հաջորդ քայլը պետք է լինի Լենինի արձանի տեղադրումը: «Ես կարծում եմ, որ պետք է Լենինի ու Միկոյանի արձանները տեղադրել ոչ թե փառաբանելու, այլ հիշելու` ինչ են նրանք արել հայ ժողովրդի հետ»,- եզրափակեց Ռուբեն Բաբայանը:




Լրահոս