«Եթե Հանրապետականն իր ցուցակում նորից կընդգրկի քաղաքական թափոններին, ապա դա ավելի կվատացնի նրա հեղինակությունը»:
Իհարկե, պարոն Հակոբյանը ճիշտ է, որ քաղաքական թափոններին չարժե տեղավորել ընտրացուցակում եւ բերել խորհրդարան: Նրանց տեղը հենց քաղաքական աղբավայրն է եւ ոչ ավելին: Բայց հետաքրքիրն այն է, որ Հայաստանի գլխավոր մարքսիստը կուսակցություններին քննադատելիս այդպես էլ իր ղեկավարած քաղաքական ուժին քննադատության մեջ չի պատկերացնում: Նա կարեկցում է ՀՀԿ-ին, մինչդեռ հանրապետականները կարծես առանձնապես կարեկցանքի խնդիր չունեն: Նրանք գոհ են, որ պետք է համագործակցեն «քաղաքական թափոնների» հետ: Այնպես որ, լավ կլինի, որ բժիշկ կուսակցապետն այլ ճանապարհ ընտրի ՀՀԿ-ի աչքը մտնելու համար: