«Ճիշտ է, ես շատ փողեր ու բիզնեսներ եմ կորցրել, բայց դրա հետ մեկտեղ ձեռք եմ բերել իմ համայնքի սերն ու վստահությունը»:
Երիցյաններից ավագը փաստորեն խոստովանեց, որ տարիներ շարունակ իր բիզնեսը զանազան ճնշումների է ենթարկվել, ինչի արդյունքում ինքը մեծամեծ կորուստներ է ունեցել: Այլ հարց է, որ նրա կորցրածը ոչ մի կապ չունի ու չի կարող ունենալ համայնքի սիրո ու վստահության հետ: Ա.Երիցյանը կորուստներ արձանագրել է իր նման գործարարների հետ ունեցած տարբեր հակամարտությունների արդյունքում: Սա նշանակում է, որ Հայաստանում որեւէ խավի ներկայացուցիչ չի կարող իրեն լիարժեք պաշտպանված զգալ: Նրանք ազատ կարող են գործել այնքան ժամանակ, քանի դեռ չեն բախվել ավելի վերեւների շահերին: