«Բացի ԲՀԿ-ից` ոչ ոք չի ստեղծել նախընտրական լուրջ կոմպանիա»:
Նախընտրական քարոզարշավը չեն ստեղծում, այլ սկսում են կամ գոնե պատրաստվում են սկսել: Ընտրություններից առաջ այլ բան են ստեղծում, ասենք` նախընտրական հիմնադրամ: Այն, անշուշտ, դրամական լուրջ միջոցների ներգրավում է ենթադրում, առավել եւս, երբ խոսքը ԲՀԿ-ի մասին է: Այստեղ հաստատ միջոցների սղություն չի զգացվելու: Թերեւս հենց դա էլ նկատի ունի սոցիոլոգ Ահարոնը, քանի որ նրա ակնկալիքներն առաջիկա ընտրություններում ամենայուղոտ պատառի վրա են կենտրոնացել: Համենայնդեպս, «Բարգավաճ Հայաստան»-ին շողոքորթելը որեւէ այլ շարժառիթ չի կարող ունենալ: Դրա համար էլ Ադիբեկյանը սկսել է «ստեղծվել»: