Չինաստանը պաշտպանության վրա ծախսել է 145 մլրդ դոլար. Պենտագոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարի պաշտպանության ոլորտում Չինաստանի ծախսերը կազմել են 145 մլրդ դոլար, ինչը 20 տոկոսով գերազանցում է չինական իշխանությունների կողմից հրապարակված պաշտոնական թվերը. ասվում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տարեկան հաշվետվությունում. տեղեկացնում է BBC-ն:

Ինչպես մանրամասնում է Պենտագոնը, Չինաստանը միջոցները ծախսել է ռազմածովային ուժերի և ավիացիայի արդիականացման, ինչպես նաև՝ հիպերպատերազմների տեխնոլոգիաների զարգացման համար:

Չինաստանի իշխանությունները հերքել են ԱՄՆ-ի մեղադրանքները, հայտարարելով, որ ԱՄՆ-ն չափազանցնում է Չինաստանի կողմից սպառնալիքները:

Մարտին Չինաստանը հայտարարել է պաշտպանության ծախսերի 12 տոկոս աճի մասին:




Լրահոս