Բախումներ՝ Հնդկաստանում ոսկե տաճարի գրոհի տարելիցի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի մարդ վիրավորվել է Հնդկաստանի հյուսիսում գտնվող և սիկխերի գլխավոր սրբավայրը հանդիսացող Ամրիտսարի ոսկյա տաճարում տեղի ունեցած բախումների ժամանակ. տեղեկացնում է BBC-ն:

Սիկխերի մրցակից խմբերի միջև բախումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ սիկխերը նշում էին հետգաղութային Հնդկաստանում ամենահակասական միջադեպերից մեկի` 1984-ին Արմիտսարի ոսկե տաճարի գրոհի տարելիցը:

Հնդկաստանում Ինդիրա Գանդիի կառավարությունը դիտարկում էր Արմիտսարի ոսկե տաճարը որպես սիկխ անջատողականների հենակետ: Այդ տարիներին նրանք պայքարում էին Փենջաբում Խալիստան անկախ պետության ստեղծման համար:

Գրոհի արդյունքում զոհվել է մոտ 400 մարդ, այդ թվում` կառավարական ուժերի 87 զինծառայող: Սիկխերը պնդում են, որ իրականում զոհերի թիվը հասնում էր հազարների, և նրանց թվում շատ էին անզեն հավատացյալները:

Ինդիրա Գանդին, ով հրաման էր արձակել ոսկե տաճարը գրոհելու վերաբերյալ, ինքն էլ սպանվել էր իր սիկխ թիկնապահների կողմից:




Լրահոս