Մարիխունա ծխելը բացասաբար է անդրադառնում տղամարդկանց սպերմատազոիդների չափսի և ձևի վրա. ասվում է բրիտանացի գիտնականների հոդվածում:
Նրանք նման եզրակացության են հանգել՝ հետազոտելով 2249 տղամարդու. տեղեկացնում է Газета.Ru-ն:
Միևնույն ժամանակ, պարզվել է, որ ալկոհոլի և ծխախոտի օգտագործումը նշված գործոնների վրա առանձնապես չի ազդում:
Գիտնականների խոսքով՝ երիտասարդ տղամարդիկ, որոնք մշտապես մարիխուանա են ծխում, կարող են բախվել անպտղության խնդրին: Ընդ որում, դա կարող է ի հայտ գալ մարիխուանա ծխելուց շատ ժամանակ անց, քանի որ նրա բացասական ազդեցությունը շատ դադնդաղ է վերանում օրգանիզմից: