Ստիվի Ուանդերի Another Star երգն ընտրվել է հունիսի 12-ին Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում մեկնարկող ֆուտբոլի աշխարհի առաջնության երաժշտական թեմա:
Երաժշտական կոմպոզիցիան կօգտագործվի առաջնության բոլոր ծրագրերի սկզբում. տեղեկացնում է BBC-ն:
Հետաքրքրական է, որ Ուանդերն առաջին անգամ է թույլատրել նման կերպ օգտագործել իր երգերից մեկը:
Another Star երգն առաջին անգամ հրապարակվել է 1976թ. Songs in the Key of Life ալբոմում: Ուանդերի հետ մեկտեղ՝ ձայնագրմանը մասնակցել է Ջազ-ֆլեյտիստ Բոբբի Համֆրին և կիթառիստ Ջորջ Բենսոնը, որը նաև բեկ-վոկալ էր երգում:
Երգի հանդեպ հետաքրքրության նոր ալիք է բարձրացել 2014թ. հունվարին, երբ երգիչն այն կատարեց «Գրեմմի» երաժշտական մրցանակի հանձնման հետ կապված. տեղեկացնում է rosbalt.ru-ն: