Թուրինի «Յուվենտուսը» համաձայնեցրել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ պայմանագրի բոլոր կետերը. տեղեկացնում է Tuttosport-ը:
Չիլիի հավաքականի 25-ամյա հարձակվողին առաջարկվել է 4 տարվա պայմանագիր. նրա աշխատավարձը կազմելու է տարեկան 4 միլիոն եվրո: «Յուվենտուսը» 18 միլիոն եվրո կառաջարկի իսպանական թիմին:
Նշենք, որ Սանչեսը Պրիմերայի ավարտված մրցաշրջանի 35 խաղում խփել է 19 գոլ ու կատարել 11 արդյունավետ փոխանցում: