
Փոլ Ուոքերի կրտսեր եղբայրը` Կոդին, կդառնա «Ֆորսաժ» ֆիլմերի գլխավոր դերակատարը:
Փոլ Ուոքերի մարմնավորած կերպարը ֆիլմի 7-րդ մասում «թոշակի կգնա», և նրան կփոխարինի նոր հերոսը, որի դերը խաղալու է Քոդին:
Անցած տարվա նոյեմբերին ավտովթարի հետևանքով Ուոքեր-կրտսերի զոհվելուց հետո «Ֆորսաժի» պրոդյուսերները ֆիլմի 7-րդ մասի նկարահանմանը ներգրավել են դերասանի եղբայրներին` Քոդիին և Քալեբին, որպեսզի նրանք օգնեն ավարտել նախագիծը:
Եղբայրները պետք է փոխարինեին Փոլին առանձին պատկերներում:
Այժմ տեղեկատվություն է հայտնվել, որ Քոդին կշարունակի նկարահանվել սերիալում. տեղեկացնում է FirstNews-ը: