Այսօր հայամետ դիրքորոշում ունեցող Օրհան Փամուկի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր թուրք գրող, մի շարք ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր, հայամետ դիրքորոշում ունեցող Օրհան Փամուկի ծննդյան օրն է:

Նա ծնվել է 1952-ին  Ստամբուլում: 

2006թ. արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի: Նոբելյան հանձնախումբը գրել է. «Նրան, ով իր քաղաքի մելանխոլիկ հոգու որոնումներում հայտնագործել է մշակույթների բախման և խաչաձևման նոր խորհրդանիշեր»։

Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզվով, այդ թվում՝ հայերեն։ Հայտնի է Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։ Փամուկն այն սակավաթիվ թուրքերից մեկն է, ով 1915թ. դեպքերի առնչությամբ կիրառել է «ցեղասպանություն» բառը:

Իր հայացքների պատճառով Փամուկը ենթարկվել է հալածանքների, տարագրվել, վերադարձել։ Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում։




Լրահոս