ԾԱՐԱՎ ԵՄ, ՋՈ՛ՒՐ ՏՎԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանից տեղեկանում է, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի Վերին թաղամասում գյուղացիները դժգոհում են, որ  50-ից ավելի տներ ունեն խմելու ջրի խնդիր: Գյուղացիների պնդմամբ` իրենք խմելու ջուր չունեն, քանի որ ջրի խողովակները  ոչ միայն սառել, այլեւ տեղ-տեղ հսկայական ճաքեր են տվել: Ըստ գյուղացիների` իրենք մի քանի անգամ դիմել են «Երեւան ջուր» ընկերությանը, սակայն այնտեղից պատասխանել են, որ դա իրենց գործը չէ: Ջրից զրկվածները ստիպված են լինում դույլերով տարբեր տեղերից ջուր բերել` անցնելով 1-2 կիլոմետր: Պտղնի համայնքի ղեկավար Առաքել Վիրաբյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում պատմել է, որ իրենք տեղյակ են այդ խնդրից: Գյուղապետը հայտնել է նաեւ, որ անցյալ տարի ՀՀ կառավարությունը վերանորոգման համար 30 միլիոն ՀՀ դրամ է տրամադրել, սակայն գյուղացիներին դուր չի գալիս ջրագծի ուղղությունը, որը սկիզբ է առնում Արզաքանից: Նրանք պահանջում են, որ ջուրը գա Գառնիից: Գյուղացիները պատմում են, որ կանոնավոր կատարել են մուծումները, իսկ հիմա, երբ ջրի խնդիր ունեն, «Երեւան ջրի» տեսուչները հատուկ անջատում են ջուրը եւ գյուղացիներին սպառնում, որ ջուր օգտագործած-չօգտագործած` պետք է փող տան: Նրանք նաեւ նշում են, որ իրենց հարեւանությամբ է ապրում մեծահարուստ Գագիկ Ծառուկյանը, սակայն երբեք չի հետաքրքրվում իրենց խնդիրներով:




Լրահոս