«Ո՞վ է ուզում միլիոնատեր դառնալ» հեռուստախաղին մասնակցող գերմանացի քաղաքական գործիչը հեռուստատեսության ուղիղ եթերում զանգահարել է կանցլեր Անգելա Մերկելին` հարցին պատասխան ստանալու համար, սակայն կանցլերը չի կարողացել պատասխանել զանգին:
Մերկելի կողմից ղեկավարվող կուսակցության անդամ Վոլֆգանգ Բոսբախը չի իմացել ԳԴՀ-ում արտադրված լվացքի մեքենաների մասին հարցի պատասխանը և որոշել է օդտվել «Զանգ ընկերոջը» հուշման հնարավորությունից: Նա ուղիղ եթերում երկու անգամ զանգահարել է Մերկելին, սակայն վերջինս անհասանելի է եղել:
Դեռևս հաղորդման ավարտից առաջ Բոսբախը SMS-հաղորդագրություն է ստացել Մերկելից, որում վերջինը ներողություն է խնդրել այն բանի համար, որ չի կարողացել զանգին պատասխանել:
Հաղորդումից հետո Բոսբախը հարցազրույցում ասել է, թե գուցե իր բախտը բերել է, որ Մերկելը զանգին չի պատասխանել: Հակառակ դեպքում, կանցլերը կարող էր կշտամբել նրան նման աննշան առիթով զանգահարելու համար. տեղեկացնում է РИА Новости-ին: