Ըստ armlur.am-ի` փետրվարի 6-ին մի քաղաքացի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն է տվել, որ իր որդուն ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ նարկոլոգիական կլինիկայում անվճար ստացիոնար բուժման նպատակով տեղավորելու համար նշված կլինիկայի 1-ին բաժանմունքի վարիչ Մկրտիչ Խաչատրյանն իրենից պահանջել եւ ստացել է 80.000 դրամ կաշառք: Իրականացված միջոցառումների արդյունքում փետրվարի 6-ին Խաչատրյանն իր աշխատասենյակում հիվանդի ծնողից 80.000 դրամ կաշառքը վերցնելուց հետո փաստով մերկացվել է:
ՄԵՐԿԱՑՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ