Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ. տեղեկացնում է Reuters-ը:
Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է Ֆրանսիայում` Նորմանդիայում դաշնակիցների մուտքի 70-ամյա տարելիցին նվիրված հանդիսությունների ժամանակ:
Զրույցին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Պուտինն ու Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի տնտեսական հետևանքները:
Այս շաբաթ ՌԴ նախագահը հարցազրույց էր տվել TF1 հեռուստաալիքին և Europe 1 ռադիոկայանին, որի ընթացքում հայտարարել էր, որ «չի պատրաստվում ոչ մեկից փախչել» Նորմանդիայի հանդիսավոր արարողությունների ժամանակ: