Օրեր առաջ armlur.am-ը հրապարակել էր խմբագրություն ուղարկված մի բաց նամակ, որի հեղինակը դրանով պահանջում էր վարչապետից տեղափոխել Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի գերեզմանը:
Այսօր մեր խմբագրությունը մեկ այլ նամակ ստացավ ընթերցողի կողմից, որը պատասխանում է նախորդին:
Նամակ-պատասխանը ներկայացնում ենք ստորև.
«Ասում են՝ տարիքը մարդուն իմաստուն է դարձնում և ճերմակ մազերի հետ մեկտեղ, ներշնչում դիմացինին, հարգանք տածել անձի հանդեպ…
Սակայն եղել են և կան նաև մեր օրերում, այնպիսի սպիտակամազճիվաղներ,որոնց հանդեպ ունեցած նողկանքը հնարավոր չէ մեղմել ոչ տարիքի,ոչ էլ ունեցած ճերմակ մազերի առկայությամբ…
Նմաններն իրենք են բացահայտում և հետևողականորեն կերտում իրենց ողորմելի էությունն ու կերպարը…
Նմանների շարքին է պատկանում Ռաֆիկ Համբարձումյան կոչվող ոչնչությունը, որին «բախտ եմ ունեցել», ի թիվս շատ այլ ստոր մարդկանց, ճանաչելու շարժման տարիներին: Սրան ճանաչել եմ ոչ մոտիկից,ի հակառակ շատ դիմակավորված տականքների…
Մինչ օրս էլ իմ արխիվում պահպանվում են ԱԻՄ-ի օրգան «Անկախություն» թերթի այն համարները, որտեղ իր հոդվածներով հանդես էր գալիս Ռաֆիկ Հաբարձումյան կոչվածը իր, բայց հաճախակի էլ, եթե չեմ սխալվում՝ Համազասպ կեղծանվամբ…
Սրանից ավել չուներ այս մարդուկը աչքի ընկնող ոչ մի արժանիք, որպես պայքարի ջատագով:
Եվ հիմա, երբ անցել են երկար ու ձիգ 23 տարիներ պայքարի այն թեժ օրերից, երբ այս ճիվաղը շարունակաբար փեշի տակ մտած, գլուխն «էհթիբարով» էր պահում, ոտքի է ելել պայքար տանելու մեր սուրբ նահատակներից Մովսես Գորգիսյանի հիշատակի դեմ…
Դեռևս 2012-ին էր, երբ hetq.am-ում կարդացի այս ողորմելի մարդուկի ցնդաբանությունները, որտեղ Ազգային Հերոս Մովսես Գորգիսյանին վերաբերվող ամեն բան սա վերագրել էր իր ողորմելի անձին և պահանջել չեղյալ համարել Գորգիսյանին տրված հերոսի կոչումը, ոչ միայն ապշեցի մեր ազգի մեջ գոյություն ունեցող այս տեսակի առկայությունից,այլև նողկանք զգացի…
Ռաֆիկ Հաբարձումյանը միայնակ չէր այս հարցում, քանզի նույն թվականին զրուցել էի Արարատցի, սակայն նեկայումս Հունգարիայում ապրող ոմն Մուշեղ Թովմասյանի հետ, ով ևս նախկինում եղել էր «Անկախություն» թերթ խմբագրակազմի անդամ, որը ճիշտ նույն մտքերն էր արտահայտել Մովսես Գորգիսյանի հերոսի կոչում ունենալու դեմ և որոնք բոլորը ձայնագրել էի բախտի բերմամբ: Սակայն ինչպես նկատեցի, նման ստորությունները չէին խանգարում Մուշեղին, երեսպաշտորեն ՖԲ-ի էջերում փառաբանող խոսքեր գրել Գորգիսյանի կնոջը՝ Ռուզան Գորգիսյանին,նրա ամուսնու հասցեին…
Վերջնականապես հասկացա, որ ստորությունը ոմանց մոտ էություն է և հրաշալի միջոց ինչ-ինչ գործակալությունների համար, ցանկացած պահի ուղղորդելու նմաններին դեպի անհրաժեշտ նշանակետ…
Այսօր արդեն չկան անկախության հին ու ամենահայտնի դեմքերից,հրամանատարներից շատերը, ինչը երբեք պատահականություն համարել չի կարելի: Պատահականություն չէր նաև Հայրիկյանի վրա կատարված կրակոցները, որոնք շատ ավելի խորը ու հեռուն գնացող նպատակներ էին հետապնդում,քան որոշ խեղկատակների հիմար եզրակացություն-«
Որպեսզի պարզ լինի վրդովմունքիս պատճառը, հարկ եմ համարում ամբողջությամբ մեջ բերել այդ դիմումը.
«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՅՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄԵԱՆԻՆ
Մեծարգոյ վարչապետ, Մօտ տասնհինգ տարի առաջ ՀՀ այն ժամանակուայ նախագահը Ազգային հերոսի կոչւում է շնորել Մ. Գորգիսեանին, որը զոհուել է ոչ թէ թշնամու դէմ ճակատելու ընթացքում, այլ թշնամու հետ ընդհարումից յետոյ ջոկատին միանալու առաջին իսկ ժամերին սպանուել է դիպուկահարի գնդակից՝ պատճառ դառնալով հինգ-վեց փորձառու մարտիկների զոհուելուն, որոնցից երկուսը նրա կեանքը դիպուկահարի գնդակից փրկել փորձողներ էին: Այսինքն՝ ՀՀ Ազգային հերոսի կոչում է ստացել մէկը, որը դիրքերում լինելու ընդամէնը մի քանի ժամուայ ընթացքում ոչ միայն չի մասնակցել որեւէ ճակատամարտի եւ չի ոչնչացրել եւ ո՛չ մի թշնամու, այլեւ այդ կոչումը փաստօրէն ստացել է իւրային մարտիկների սպանութեան պատճառ դառնալու համար… Առանց նրա մասնակցութեան եւ գիտութեան նրա մահուանից յետոյ կատարուած այս զեղծարարութիւնը հասնում է անհեթէթութեան, երբ տեղեկանում ենք, որ նրան այդ կեղծ կոչումը տալուց առաջ թաղել են ոչ մէկ այլ տեղ, այլ Հայոց մեծ եղեռնի զոհերի յուշարձանում: Այսինքն՝ նրան ազգային հերոս դարձնելուց առաջ նախ սարքել են 1915 թ. եղեռնի զոհ… Մեծ եղեռնը ժխտողների համար երանելի փաստարկ հանդիսացող այս աճպարարութիւնը նոյնպէս անյապաղ պէտք է պետականօրէն դատապարտուի ու կասեցուի: ՀՀ Ազգային հերոս տիտղոսը բացառիկ եզակիներին շնորհւող համազգային բարձրագոյն արժէք է , որին արժանացողները դաստիարակում են սերունդներ: Այդ գերկոչումը անարժանին տալը պղծում է Ազգային իրա՛ւ հերոսների գործն ու յիշատակը, արժէզրկում հերոս երեւոյթը, խոշտանգում հայոց պետականութեան հեղինակութիւնը, կազմալուծում երկրի պաշտպանութիւնը: Ձեզ յորդորում եմ կասեցնել Պետական բարձրագոյն պարգեւի եւ հայոց պետականութեան այս անհանդուրժելի ապականումն ու արժեզրկումը, այսինքն՝ այդ անձին զրկել նրան տրուած կեղծ կոչումից եւ աճիւնը եղեռնի յուշարձանից փոխադրել իր ընտանեկան գերեզմանոց:
3 յունիսի, 2014 թ. Կառոյցի ատենավար՝ Ռաֆայէլ Համբարձումեան
Յ.Գ. Մեծարգոյ վարչապետ, առաջարկում եմ այս անյետաձգելի քայլերը կատարելուց առաջ ամբողջութեամբ հրապարակել Ազգային հերոսի կոչումը ամրագրող նրա հրամանագիրը, որպէսզի հասարակութիւնը իմանա, թէ որեւէ կռուի չը մասնակցած եւ մի քանի իւրայինի սպանութեան պատճառ դարձածին հերոսի կոչում տւողները իրենց քայլը հիմնաւորելու համար ուրիշ ի՞նչ սխրանքներ են վերագրել նրան: Նոյնը»:
Մնում է նման ստոր քայլի հեղինակին հիշեցնել,որ մարդ անհատը,ով ԿԱՄԱՎՈՐ զենք է վերցնում և գնում պատերազմի դաշտ,անկախ նրա կատարած,կամ՝ չկատարած գործողություններից,նա արդեն հերոս է,պատերազմի դաշտ մեկնելու պահից սկսած:Ի՞նչ յուրային մարտիկների սպանության մասին է բարբաջում այս ողորմելին,երբ 90թվականի Հունվարի 18-19-ի Երասխավանի կռվի այդ օրը զոհվեցին 5 մարդ,որոնցից ոչ ոք Անկախության բանակի հետ կապ չուներ անգամ,և գերի ընկան ԱԻՄ-ից երեք մարդ միասին,որոնցից մեկը մեր՝ Արատաշատի Անկախության Բանակի մարտիկ Գոռ Վարդանյանը,ում այդ գիշեր հաջողվեց թեկուզ ոտքից վիրավոր,բայց փախչել գերությունից,Վահանը,ում հետագայում Ադրբեջանական կողմը հանձնեց մերոնց և 16-ամյա Վարդան Պապիկյանը,ով մինչ օրս համարվում է անհայտ կորած:Այս երեքի գերի ընկնելն անգամ ոչ մի կապ չուներ Մովսես Գորգիսյանի հետ,էլ չեմ ասում մարտի դաշտում և ոլորանի վրա թշնամու նետած արկերից սպանվածների մասին…
Իսկ եթե ավելի առաջ գնանք և հավատարիմ մնանք ճշմարտությունը,պետք է ասենք,որ թաքնված ինչ-ինչ ուժեր,հատուկ ծրագրով Մովսես Գորգիսյանին հասցրեցին ճակատ,թույլ տվեցին քաղաքական այդ մեծ դեմքին,քաղաքական այդ հանճարին կարելի է ասել,մտնել ռազմադաշտ,որպեսզի իրագործեն իրենց նենգ նպատակը՝ ասպարեզից վերացնելով պայքարին անմնացորդ նվիրված,քաջ ու երբեք չընկրկող ու չվաճառվող Ազատության ու Անկախության այդ նվիրյալ մարտիկին…Գուցե կբացվեն մի օր ԿԳԲ-ի արխիվները և շատ հարցեր կգտնեն իրենց պատասխանը:Նաև Մովսես Գորգիսյանի նահատակությունը…
Իսկ մինչ այդ,դու պարոն,որ ոչ մի օր անգամ,ոչ մի ժամ անգամ այն տարիներին ,երբ բավականին երիտասարդ էիր,քո տաքուկ տեղից փորձ անգամ չարեցիր ելնելու և ձեռքդ զենք վերցնելու,այսօր ի՞նչ խղճով և ի՞նչ իրավունքով ես քեզ կարգել դատավոր, մարտի դաշտում զոհված հերոսի կարգավիճակը քննելու համար:Ո՞րտեղ էիք դու,կամ քո «դամքյաշները»,երբ Հունվարի 18-ի այն երեկոյան,սառնամանիքին, Մովսես Գորգիսյանը ամբողջ Անկախության Բանակը շարեց Երասխավանի ոլորանի վրա երդման ու իր Բանակի զինվորների հետ մտավ մարտադաշտ:Ասում եք.«որը դիրքերում լինելու ընդամէնը մի քանի ժամուայ ընթացքում ոչ միայն չի մասնակցել որեւէ ճակատամարտի եւ չի ոչնչացրել եւ ո՛չ մի թշնամու, այլեւ այդ կոչումը փաստօրէն ստացել է իւրային մարտիկների սպանութեան պատճառ դառնալու համար…»:
Իսկ դուք,Համբարձումյան,դու՞ք ինչու Մովսեսի այդ «մի քանի ժամուայ» փոխարեն գոնե մի քանի րոպե չեկաք մտնելու ռազմադաշտ:Ո՞րտեղ,ո՞ր փեշի տակ էիք պահ մտել այդ ժամանակ:Կամ այդ ովքե՞ր էին սպանված յուրային այդ փորձառու մարտիկները,որոնց մասին անվերջ շեշտում եք, ո՞րտեղ էին ձեռք բերել այդ ձեր ասած փորձը,երբ Երասխավանի կռիվը թվով 2-րդն էր դեռ հանրապետությունում,89-ի դեկտեմբերի 7-ին Կոռնիձորում տեղի ունեցած մարտից հետո:
Այդ ովքե՞ր են ձեզ տվել նման հորինովի տեղեկություններ,ձեզ նման թախտի ու իրենց կանանց փեշի տակ թաքնվածնե՞րը,որ մռմռում են Մովսեսի մեծությունից և փորձում խլել նրան արժանի հերոսի կոչումը:Բարոյականությունը պետք է որ հուշեր ձեզ և ձեր նմաններին՝ հայրենիքի պաշտպանությանը բացակա գտնված «տղամարդկանցդ»,ընդհանրապես չխոսել մարտի,մարտի դաշտում տեղի ունեցած դեպքերի մասին,բայց ինչպես տեսնում եմ,պատվի հետ միասին,բարոյականությունն էլ է հեռու ձեզանից…
Մովսես Գորգիսյանը Ազգային Հերոս է հենց թեկուզ այն բանի համար,որ մեջքը կորացած ժողովրդին տերը դարձրեց Եռագույնի,այն բանի համար,որ կազմակերպեց Անկախության Բանակ,այն բանի համար,որ շատերիս մեջ վառեց ու վառ պահեց Անկախության պայքարի կրակը…
Եվ ի վերջո, դուք չեք,որ պետք է քննեք Մովսես Գորգիսյանի Ազգային Հարոս լինել չլինելու հարցը: Նման հարց բարձրացնելու համար,նախ պետք էր Մովսեսին հավասար արժանիքներ ունենալ,իսկ դուք, հավատացեք՝ Մովսես Գորգիսյանի եղունգը չարժեք…
Մովսեսին գնահատեց իր ժողովուրդը դեռևս 90 թվականին,համարելով նրան ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅ: Ձե՞զ ով է գնահատել երբևիցէ,կամ՝ գնահատում, որևիցէ արժանիքի համար,պարոն, որ այսպես կռիվ եք տալիս զոհված Հերոսի հիշատակի դեմ…
Ձեզ մատուցված,կամ ձեր հիվանդ ուղեղի ծալքերում ծնունդ առած «արդարության վերականգնման» ձեր այս ծրագրի մեջ չե՞ն մտնում Ազգային հերոս և ընդհանրապես զանազան ձևի հերոսներ հռչակված այն բոլոր թալանչիների, գեներալ-
Ես դեռ շաաաա՜տ լավ եմ հիշում, չեմ մոռացել,որ այն տարիներին ՀՀՇ-ն էր ամեն ստոր բան անում նսեմացնելու Մովսես Գորգիսյանի անունն ու հիշատակը:Բացակայիդ պետք է ասեմ, որ Ծիծեռնակաբերդի հուշարձանի պատի տակ(և ոչ թե՝ «եղեռնի հուշարձանում»,սա անգրագիտության հասնող սխալ է,որ երկու անգամ կրկնել եք ձեր գրությունում) ամփոփեցին Գորգիսյանի աճյունը,քանի որ այն ժամանակ դեռևս չկար Եռաբլուրը, որպես պանթեոն և որոշվեց,որ զոհված առաջնորդներին պետք է ամփոփել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատի տակ, ինչին ի հակառակ, ՀՀՇ-ն բերեց ու այնտեղ ամփոփեց իր շարքային մարտիկների աճյունները…
Որքա՞ն պետք է ստոր լինի մարդ,որ այս այս ամենից հետո դեռ, Ազգային Հերոսի գերեզմանի մասին հարց բարձրացնի: Ծիծեռնակաբերդի բարձունքին գտնվող Մովսեսի գերեզմա՞նն ինչու հանգիստ չի տալիս ստորագույններից ստորագույնիդ…Որտեղի՞ց ձեր մեջ այս դիվային չարությունը,որ ոտնատակ տալով մարդկային ամոթ,պատիվ ասված բաները,արդեն մի քանի տարի ամբողջացնում է ձեր իրական խայտառակ կերպարը:
Միտինգներից մեկի ժամանակ ձեր հասցեին Մովսեսի հնչեցրած «ԿԳԲ-ի գործակալ» արտահայտությունը ինչու՞ ձեզ այդքան ցավ պատճառեց,որ ետմահու սկսեցիք այսպես վրեժխնդիր լինել,երբ այդ հայտարարությունն ահա այսօր ինքներդ եք այսքան բացահայտ ձևով հաստատում…
Եթե չգիտեք, պետք է հայտնեմ նաև մի բան, որ պարզ լինի,թե ողորմելուդ այս գրությունն ուղղված իմ հայրենակից Հովիկ Աբրահամյանին, ինչ զգացողություն կարող է առաջացնել նրա հոգում: Անկախ այն բանից, թե կյանքը, գործունեությունը որքան է փոխել Հովիկ Աբրահամյանին, թե ինչ միջոցներով որքան է կուտակել հարստություն, թե ինչպիսի կերպար է այսօր որպես պաշտոնյա և այլն,բայց պետք է իմանաք, որ Հովիկ Աբրահամյանը մեծություններ, արժանիքներ հարգող մարդ է, սա ՀԱՍՏԱՏ իմացեք ու ըստ այդմ էլ համոզված եղեք, որ նողկանքից բացի նա էլ ոչ մի զգացողություն չի ունենա թղթին հանձնած ձեր ցնդաբանության հանդեպ…Կարող եք չկասկածել…
Մովսես Գորգիսյանի դեմ գրված ձեր առաջին և ստոր հոդվածից հետո լիարժեքորեն ստացաք համարժեք պատասխանը հին քաղբանտարկյալ, հարգարժան Ռազմիկ Մարկոսյանից: Բայց ինչպես տեսնում եմ, թույնն ու նախանձը,ստորությունն ու ստորաքարշին հատուկ վարքագիծն ավելի խոսուն ու հաստատուն են ձեր մեջ,քան ասվածը հասկանալու ընդունակությունը, ամոթի և պատվի զգացողությունը,որոնց առկայության դեպքում, պետք է որ մտածեիք և եզրահանգում անեիք Ռազմիկ Մարկոսյանի տողերից:
Եվ ի վերջո, դիմում եմ Մովսես Գորգիսյանի բոլորընկերներին, գաղափարակիցներին,
ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ»: